Cube i16 Windows պլանշետը կառավարվում է գրչով

Մեկնարկել է Cube i16 պլանշետի առցանց պատվերների ընդունումը: Պլանշետն աշխատում է Intel Skylake սարքային հարթակով և Windows 10 օպերացիոն համակարգով:

կուբ1

Այն ունի 10,6 դյույմ սենսորային էկրան՝ 1920 × 1080 պիքսել թույլատրելիությամբ (Full HD): Էկրանի հետ կարելի է փոխազդել մատների և հատուկ գրչի օգնությամբ: Կցվող ստեղնաշարը թույլ է տալիս վերածել պլանշետը նոութբուքի։

կուբ2

Համակարգիչն ունի Core M3-6Y30 պրոցեսոր: 14 նանոմետրային տեխնոլոգիայով պատրաստված այս չիպը պարունակում է երկու միջուկ: Տակտային հաճախականությունը կազմում է 900 ՄՀց, առավելագույնը՝ 2,2 ԳՀց:

Պլանշետն ունի 4 ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ ներքին հիշողություն՝ microSD-ի հնարավորությամբ: Ունի 5 մեգապիքսել տեսախցիկ, Wi-Fi և Bluetooth 4.0 անլար կապի ադապտերներ, HDMI ինտերֆեյս, ինչպես նաև USB Type-C:

Cube i16 պլանշետն առաջարկվում է 515 ԱՄՆ դոլարով:

Աղբյուրը՝ Liliputing.com