Անվճար կամ զեղչված iOS հավելվածներ (մայիսի 16)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Luumi

գինը՝ անվճար

Ֆոտոխմբագրիչ, որն ունի նկարների մշակման գործիքների ու էֆեկտների մեծ ընտրանի:

TextGrabber + Translator

գինը՝ 0,99 դոլար

TextGrabber հավելվածը մշակել է ABBYY ընկերությունը՝ հնարավորություն տալով արագ լուսանկարել փաստաթուղթը, վերածել այն տեքստի ու անհրաժեշտության դեպքում թարգմանել ու տարածել:

ABBYY Business Card Reader Plus

գինը՝ 3,99 դոլար

Այցեքարտերը չկորցնելու համար առաջարկում ենք այս հավելվածի միջոցով արագ լուսանկարել դրանք: Այնուհետև ծրագիրը կճանաչի տեքստն ու կպահպանի տվյալները հեռախոսում: Կա նաև Wi-Fi-ով թվային այցեքարտեր փոխանակելու հնարավորություն:

Evo Explores

գինը՝ 0,99 դոլար

Այս խաղի հերոս Էվոյին սպասում են բազմաթիվ ճարտարապետական գլուխկոտրուկներ՝ կառուցված տեսողական խաբկանքի վրա: