Նոր մանրամասներ iPhone 7 Plus-ի մասին

Վերջերս համացանցում հայտնված iPhone 7 Plus-ի նկարները հաստատում են լուրերն այն մասին, որ նոր սմարթֆոնն էապես կտարբերվի iPhone 7-ից, որոնց թողարկումը տեղի կունենա 2016թ.-ի սեպտեմբերին:

Սմարթֆոնը կունենա կրկնակի տեսախցիկ և Smart Connector։

Ստերեոդինամիկների մասին լուրերը չեն հաստատվել: Չափսերը մնում են նույնը, ինչպես անցած տարվա iPhone-ներինը՝ 138,30×67,12×7,1 փոքր մոդելի և 158,22×77,94×7,3 մմ ավագ մոդելի համար:

Աղբյուրը՝ uSwitch