Հայկական ՏՀՏ ոլորտը համալրվեց ևս 20 բանիմաց մասնագետով

Օրերս ևս 20 երիտասարդ ձեռք բերեց ամենապահանջված մասնագիտություններից մեկը։ Լինելով ակտիվ զարգացող ոլորտ և անընդհատ ընդլայնելով իր սահմաններն ու հնարավորությունները՝ ծրագրավորումը ոչ միայն աշխարհում, այլև Հայաստանում համարվում է ամենահեռանկարային ճյուղերից մեկը։

Մայիսի 12-ին Շահումյան Մեդիայի ավելի քան 300 շրջանավարտների թիվն ավելացավ ևս 20-ով։ Ծրագրավորման դասընթացների հերթական փուլի շրջանավարտների համար տեղի ունեցավ հավաստագրերի հանձման արարողությունը: