Սթիվ Ջոբսի այս 10 մտքերը կստիպեն վերանայել ձեր կյանքն ու աշխատանքը

Դժվարություններով ու մարտահրավերներով կյանք ապրած մարդկանց մտքերը միշտ հետաքրքիր են: Դրանք սովորեցնում են, ոգեշնչում և ստիպում շարժվել առաջ: Այսօր կանդրադառնանք Apple-ի համահիմնադիր, ընկերության պատմության մեջ անփոխարինելի դեր ունեցած Սթիվ Ջոբսի ամենաուշագրավ մտքերին:

1. Համակարգիչն ամենազարմանալի գործիքն է, որ ես երբևիցե հանդիպել եմ: Այն իսկական հեծանիվ է մեր բանականության համար:

Steve Jobs 2

 

2. Լավ գովազդը կրթում է մարդկանց, և վերջ: Անհնարին է խաբել մարդկանց մեր բիզնեսի մեջ: Ապրանքները ամեն ինչ արդեն ասում են մեր փոխարեն:

3. Առավոտյան արթնանալ և աշխատանքի գնալ ստիպում են միայն այն փայլուն գիտելիքներով մարդիկ, որոնք աշխատում են մեզ հետ: Ես միշտ ասել եմ, որ աշխատակիցների ճիշտ ընտրությունը ցանկացած գործի հաջողության գրավականն է։

Steve Jobs 8

 

4. Երբ փորձում եք որևէ խնդրի լուծում գտնել, սկզբում մտքին գալիս են միայն ամենաբարդ լուծումները, և մեծամասնությունը կանգ է առնում այսքանի վրա: Սակայն եթե շարունակենք մտածել, սուզվենք խնդրի մեջ, փորձենք սոխի նման` շերտ առ շերտ, հեռացնել խնդրի կաղապարը, ապա կհանգենք ավելի պարզ լուծման: Մարդկանց մեծամասնության մոտ պարզապես չեն բավականացնում ուժերը կամ ժամանակը: Մենք համոզված ենք, որ մեր հաճախորդներն ամենախելացիներն են, և նրանց հարկավոր են խելացի իրեր, որոնք մանրակրկիտ մտածված են:

Steve Jobs 3

 

5. Երբ ընկերությունները դառնում են բազմամիլիարդանոց կորպորացիաներ, դրանք կորցնում են իրենց գաղափարախոսությունը: Այդ ընթացքում ընկերությունը կառավարողների և աշխատանքը կատարողների միջև հայտնվում է միջին դասի մենեջերների մի ամբողջ շերտ: Այսպիսով պրոդուկտի և աշխատելու ցանկության միջև կապը կորում է: Իսկ ստեղծողները` «միակները», որոնց իսկապես մտահոգում է իրենց ստեղծած պրոդուկտի ապագան, ստիպված են լինում համոզել ղեկավարության բոլոր հինգ օղակներին, որ իրենք անում են հենց այն, ինչ անհրաժեշտ է։

Steve Jobs 5

 

6. Ես չեմ ձգտում գրավիչ լինել մարդկանց համար: Իմ գործն այլ է՝ ստիպել նրանց ավելի լավը դառնալ:

7. Ինձ համար կարևոր չէ դառնալ գերեզմանատան ամենահարուստ մարդը: Ավելի կարևոր է պառկել և մտածել այն մասին, որ այսօր ես իսկական հրաշք եմ գործել։

8. Ավելի լավ է «ստեղծել» վաղվա օրը, քան անհանգստանալ այն մասին, որ երեկվանն այնքան էլ լավը չէր:

Steve Jobs 7

9. Բիզնեսի մոդելն ինձ համար The Beatles-ն է: Չորս տղա, որոնցից յուրաքանչյուրը վերահսկում է մյուսի կործանարար սովորությունները: Նրանք փոխլրացնում էին մեկը մյուսին ու հավասարակշռում, և արդյունքն ավելի մեծ ստացվեց, քան պարզապես բոլոր բաղադրիչների գումարը։ Իմ կարծիքով՝ այդպիսին պետք է լինի բիզնեսը: Մեծ գործերը միայնակ չեն արվում` դրանք միշտ թիմային աշխատանքի արդյունք են:

10. Մեզ բաժին ընկած ժամանակը այդքան էլ շատ չէ, որ այն անիմաստ ծախսենք` փորձելով ապրել ինչ-որ մեկի համար: Մի վստահեք դոգմաներին` չի կարելի ապրել հիմնվելով միայն այլոց ստեղծածի վրա: Այլոց մտքերը ոչ մի դեպքում չպետք է խլացնեն Ձեր ներքին ձայնը և ամենակարևորը` քաջություն ունեցեք, որպեսզի հետևեք Ձեր սրտի կանչին:

Steve Jobs 6