Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (մայիսի 17)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Where Angels Cry HD (Full)

Գինը` անվճար

Բացահայտեք խորհրդավոր և աշխարհից մեկուսացած վանքի գաղտնիքները:

 

iArrow

Գինը` անվճար

Այս հավելվածը կօգնի հեշտությամբ ետ վերադառնալ Ձեր ավտոմեքենայի մոտ, եթե ծանոթ չեք շրջակայքին, ինչպես նաև գտնել մոտակա հյուրանոցները կամ բնակավայրերը:

 

Zero+

Գինը` անվճար

Այս iOS փազլը բավական հետաքրքիր է: Տեղադրեք դրական և բացասական թվերն այնպես, որ դրանց գումարը դառնա զրո:

 

King of Maths

Գինը` անվճար

Այս հավելվածը կօգնի բարելավել մաթեմատիկական գիտելիքները: Ընտրեք Ձեր կերպարը և փորձեք լուծել առաջադրված խնդիրները, հավաքեք միավորներ և կիսվեք Ձեր նվաճումներով:

 

iAdvocate

Գինը` անվճար

Այս հավելվածը կօգնի ծնողներին մարտավարություն մշակել իրենց երեխաների կրթության և դաստիարակության հարցում: Շատ օգտակար է հատկապես ներառական կրթություն ստացող երեխաների ծնողների համար:

 

Language Lab: Core Words

Գինը` անվճար

Այս ուսուցողական հավելվածը կօգնի երեխաներին սովորել առօրյա կիրառելիություն ունեցող շատ բառեր և զարգացնել լեզվամտածողությունը:

 

iComm

Գինը` անվճար

Այս հավելվածը նախատեսված է այն երեխաների համար, ովքեր ունեն շփման և հաղորդակցման խնդիրներ: Այն թույլ է տալիս ծնողներին կամ դաստիարակներին նկարել տարբեր իրեր, գրառումներ կատարել ու ավելացնել ձայնային հուշումներ, ինչը կօգնի երեխաներին ընկալել շրջապատող աշխարհը: