Ինչու՞ է Apple-ը ֆայլեր ջնջում համակարգչից

Ինչու՞ է Apple-ը ֆայլեր ջնջում համակարգչից

Apple-ի որոշ օգտատերեր բախվել են մի անսովոր խնդրի հետ. համակարգիչներից սկսել են անհետանալ MP3 և WAV երաժշտական ֆայլերը:

Խնդիրն այն է, որ Apple Music-ում բաժանորդագրվելուց հետո iTunes ծրագիրը անցկացնում է MP3 և WAV երաժշտական ֆայլերի դասակարգում՝ օնլայն տվյալների բազայի համապատասխան: Դրանից հետո այն կազմում է օգտատիրոջ երգերի ցուցակ ամպային ռեժիմում և ջնջում օրիգինալ երգերը համակարգչից:

Եթե Apple Music-ը գտնում է ֆայլ, որը չի ճանաչում, ապա տեղափոխում է այն Apple-ի բազա և, այնուամենայնիվ, ջնջում այն համակարգչից, այնուհետև, անհրաժեշտության դեպքում, ներբեռնում ամպից:

Սակայն այդ դեպքում առաջանում են մի շարք խնդիրներ.

1. Անձնական և գործնական ֆայլերին հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ է լինում ինտերնետ, այսինքն՝ առանց դրա անհնար կլինի լսել սեփական երգերը:

2. Երբեմն iTunes-ի ալգորիթմները սխալ են աշխատում և երգը փոխարինում են մեկ ուրիշով:

3. Չնայած ֆայլերը կարելի է ներբեռնել ամպից, սակայն Apple-ի սերվերներն այնքան արագ չեն, որ արագ վերադարձնեն ֆայլերը: 122 գիգաբայտ երաժշտություն ներբեռնելու համար անհրաժեշտ է 30 ժամ:

4. Նույնիսկ եթե Դուք ներբեռնել եք Ձեր երգերը, Ձեզ սպասվում է տհաճ անակնկալ՝ դրանք կլինեն ոչ թե օրիգինալ ֆայլերը, այլ անորակ պատճենները:

Այսինքն՝ օգտատերը պետք է ոչ միայն վճարի Apple Music ծառայության համար, այլև հաշտվի այն մտքի հետ, որ երգերը ավելի վատ որակ կունենան, քան նախկինում:

Սակայն, ցավոք, օգտատերերը չեն կարող դատական գործ հարուցել Apple-ի դեմ, քանզի ներբեռնելով հավելվածը՝ նրանք համաձայվում են, որ Apple ընկերությունը պատասխանատվություն չի կրում ցանկացած տեսակի կոնտենտի կորստի համար:

ապլլ

Աղբյուրը՝ geektimes