Lazertouch պրոյեկտորը ցանկացած մակերևույթ վերածում է թաչսքրինի

Indiegogo կայքում ներկայացվել է Lazertouch մինի պրոյեկտորը, որը ցանկացած հարթ մակերևույթ, լինի դա սեղան թե պատ, վերածում է 15 դյույմանոց սենսորային էկրանի:

Lazertouch-ը բավականին կոմպակտ է իր չափսերով՝ 135 х 195 х 38 մմ, իսկ քաշը 750 գրամ է: Մարտկոցը բավականին տարողունակ է՝ 13600 մԱժ: Պրոյեկտորն աշխատում է Android-ով, ինչը հնարավորությունը թույլ է տալիս աշխատել ցանկացած հավելվածով, միանալ Wi-Fi-ին, վեբ կայքեր, ֆիլմեր, նկարներ դիտել մեծ էկրանի վրա:

Ինչպես հայտնում է չինական Shanghai Easi-ն, Lazertouch-ի ստեղծման համար ծախսվել է հինգ տարի: Դրա մշակման ընթացքում ընկերությունը ստացել է 7 «միջազգային» արտոնագիր:

Indiegogo-ում նորույթը կարելի է նախապես պատվիրել 475 դոլարով: Մանրածախ վաճառքում Lazertouch-ը կարժենա ավելի թանկ՝ 650 դոլար:

Աղբյուրը՝ Lazertouch