Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (մայիսի 18)

Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (մայիսի 18)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

DesignJot

Գինը` անվճար

DesignJot-ն առաջին հավելվածն է, որը կօգնի դիզայն ուսուցանողներին, թրեյներներին և խորհրդատուներին ավելի լավ դասընթացներ ստեղծել:

Mahjong Artifacts

Գինը` անվճար

Սա չինական հայտնի մահջոնգ գլուխկոտրուկի ամենահայտնի iOS-հավելվածն է, որն հագեցած է գեղեցիկ գրաֆիկայով և ձայնային ուղեկցությամբ:

 

NoLocation – Easily remove EXIF data from your photos

Գինը` անվճար

Եթե ցանկանում եք պահել լուսանկարների գաղտնիությունը, ապա այս հավելվածը հենց Ձեզ համար է: Դրա շնորհիվ կարող եք հեշտ և արագ փոխել լուսանկարի մասին ինֆորմացիան և այնուհետև կիսվել դրանցով սոցիալական ցանցերում:

 

Sudoku Pro Edition

Գինը` անվճար

Շատերի կողմից սիրված Սուդոկու գլուխկոտրուկը հասանելի է նաև iOS ՕՀ-ի համար:

 

Matcha 3 – Notes, To-dos, and Word Processor

Գինը` անվճար

Կատարեք տարբեր գրառումներ այս հավելվածի շնորհիվ և ընտրեք դրանք պահպանելու բազմաթիվ տարբերակներից մեկը` iCloud, Dropbox, Evernote: