Xiaomi-ն ներկայացրել է խելացի ճամպրուկ

Xiaomi ընկերությունը ներկայացրել է 90 Minutes Smart Suitcase ճամպրուկը, որը նախագծվել է գերմանացի դիզայներների բյուրոյի կողմից ու գնահատվում է 307 դոլար: Կաղապարը պատրաստվել է ալյումինի ու մագնիսի խառնուրդից:

Ճամպրուկի քաշը 4,4 կգ է, չափսերն են՝ 550 x 375 x 215 մմ, իսկ ծավալը 31 լիտր է:

ճ2

Ճամպրուկը Bluetooth 4.0 մոդուլով միանում է սմարթֆոնին, համատեղելի է iOS 7.0 և Android 4.4 և ավելի նոր օպերացիոն համակարգերի հետ: Ցանկության դեպքում կարող եք կառավարել ճամպրուկի կողպեքները, բացի այդ՝ հավելվածը կտեղեկացնի, եթե ինչ-որ մեկը փորձի բացել ճամպրուկն առանց թույլտվության:

Աղբյուրը՝ Gizmochina