itReview. փորձարկում ենք e-citizen.am պաշտոնական էլ. փոստարկղը

itReview. փորձարկում ենք e-citizen.am պաշտոնական էլ. փոստարկղը

Գիտե՞ք՝ ինչ է նույնականացման (ID) քարտը, երբևէ գործածե՞լ եք: 2014 թ.–ի հունվարի 1–ից Հայաստանի քաղաքացիներին անձնագրերի փոխարեն տրամադրվում են նույնականացման քարտեր (ՆՔ): Այս քարտերի նպատակն է պարզեցնել նույնականացման փաստաթղերի օգտագործումը՝ միավորելով անձնագրային ու սոցքարտային տվյալները: Նույնականացման քարտերը տրամադրվում են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բաժանմունքներում: Այն ստանալու համար պետք է վճարել 3000 դրամ, սակայն մինչև 16 տարեկան անձանց համար, ովքեր առաջին անգամ են ստանում անձնագիր, ինչպես նաև աղքատության նպաստ ստացող քաղաքացիների համար նույնականացման քարտը տրվում է անվճար։

Մայիսին «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ն Հայաստանում գործարկեց e-citizen.am կայքը, որը պաշտոնական էլեկտրոնային փոստարկղի համակարգ է՝ նախատեսված ծանուցումներ ստանալու համար: Մուտքն այս համակարգ կատարվում է վերոնշյալ ID քարտերի միջոցով:

Ընդ որում՝ ՀՀ օրենսդրության համաձայն՝ անձը համարվում է պատշաճ ծանուցված նաև այն դեպքում, երբ տեղեկատվությունն ուղարկվել է տվյալ համակարգում նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, և առկա է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստում:

ittrend.am-ը որոշեց փորձարկել ծառայությունը՝ հասկանալու համար՝ որքանով է այն հարմարավետ ու հասանելի օգտագործման համար:

Նախ մուտք գործելու համար անհրաժեշտ է քարտ reader (նույնականացման քարտ կարդացող սարք), որը ստանալու համար պետք է ՀՀ Ֆինանսների նախարարության  գանձապետական 900018216011 հատուկ հաշվին վճարել 3500 դրամ: Այնուհետև պետք է հետևյալ փաստաթղթերով դիմել «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամ (ք. Երևան, Ուլնեցի 68, 1-ին հարկ, 16 սենյակ, թեժ գիծ՝ 114).

  1.  Դիմում-Գրություն  (կնքված կազմակերպության կնիքով),
  2. Վճարման անդորրագրի բնօրինակը,
  3. Նույնականցման քարտի պատճենը,
  4. Հարկային մարմին հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին պայմանագրի պատճենը,
  5. Եթե սարք ստանալու համար ներկայանում է լիազոր անձ, ապա նրա անձնագրի պատճենի առկայությունը պարտադիր է::

Նշենք, որ նույնականացման քարտի արժեքը հաստատված է 3000 դրամ, իսկ էլեկտրոնային ստորագրության տարեկան սպասարկումը՝ ևս 3000 դրամ:

Այնուհետև պետք է այցելել ekeng.am ու տեղադրել հետևյալ ծրագրերը.

1

Համակարգչին միացնում ենք քարտ ռիդերը ու քարտը տեղադրում սարքի մեջ։ Եթե քարտն ակտիվ է, ապա համակարգիչը ճանաչում է այն։

2

Այնուհետև մուտք ենք գործում e-citizen.am՝ գլխավոր էջ ու սեղմում «Մուտք»:

3

Ու այստեղից սկսվեց խնդիրը: Չնայած նրան, որ մեր քարտը համակարգը ճանաչել էր, միևնույն է՝ մուտք գործել չէր հաջողվում։

4

Հետո Skype-ով կապ հաստատեցինք ekeng-ի առցանց աջակցման կենտրոնին՝ մանրամասն ներկայացնելով խնդիրը: Հետևեցին ստանդարտ հարցեր՝  ակտիվացված է արդյոք քարտը, թարթում է արդյոք քարտ ռիդեռի լույսը, միացված է արդյոք համակարգիչը ցանցին և այլն։ Երբ հավաստիացրինք, որ համակարգչի ու քարտի հետ խնդիր չկա, քանի որ հենց այդ պահին մուտք էինք գործել ekeng.am-ի քարտերի ակտիվացման էջ.

5

Մուտք էինք գործել նաև անձնական գրասենյակ, սակայն E-citizen համակարգ մուտք գործել այդպես էլ չէր ստացվում: Skype-ով սպասարկող մասնագետն առաջարկեց հեռահար կառավարման ծրագրով միանալ մեր համակարգչին, սակայն պատճառաբանեցինք, որ անվտանգության նկատառումներով չենք ցանկանում օգտվել այդ տարբերակից: Առաջարկեցին օրվա մեջ զանգել։ 10-15 րոպեից զանգ ստացանք, ներկայացրինք՝ ինչ է պահատել ու խնդրեցինք հուշել, թե ինչ անել: Սպասարկող աշխատակիցն առաջարկեց ևս մեկ անգամ ավտոմատ կարգով տեղադրել ստորագրության սերտիֆիկատները՝

6

Նորիք կայքից բեռնում ու տեղադրում ենք: Կրկին չի լինում։ Այդ ժամանակ աշխատակիցն առաջարկում է հերթով տեղադրել սերտիֆիկատները, դա արվում է Կրիպտոյի ծրագրի սերտիֆիկատների ցանկ մուտք գործելու ընթացքում։ Քայլ մեկ.

7

Երկու քլիք ենք անում այս պատկերակի վրա։

8

Հետո յուրաքանչյուրի վրա առանձին երկու քլիք ենք անում ու տեղադրում: Այսքանից հետո համակարգիչը պետք է restart անել: Ընդհանուր առմամբ 40 րոպե տևող այս քաշքշուկից հետո advanced user-ը վերջապես կարողացավ մուտք գործել համակարգ։

Մուտք գործելու համար անհրաժեշտ է հավաքել ID card-ի Pin կոդը։

9

 

Եվ վերջապես, համակարգի ներսում ենք.

10

Անկեղծ լինելու համար նշենք, որ մեյլի ինտերֆեյսը պարզ է՝ առանց այլ բարդությունների։ Բաժանված է ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախատեսված բաժինների, ու հավանաբար, իրավաբանական անձին վերաբերվող պետական ծանուցումները նույնպես այս համակարգով են ստացվում։ Օրինակ.

11

Պարզվեց, որ  ՃՈ  ակտ ունեմ☺, ի դեպ, նամակը պարզապես ծանուցում էր ակտի մասին, չկար ոչ մի հղում կամ ակտի կոդ, որպեսզի լրացուցիչ տեղեկություններ ստանայի: 

 

12

Հետո փորձեցինք է.լ նամակը forward անել երեք այլ էլ հասցեների։ 

13

Gmail-ի վերիֆիկացիան վայրկենական կարգավորվեց, սակայն այն 2 էլ հասցեները, որոնք ունեին այլ ֆորմատ՝ [email protected] և [email protected], այդպես էլ չուղարկեցին ստացման հաստատում: Կրկին զանգ Skype աջակցությանը.

14

Աշխատակիցը նամակները ձեռքով ուղարկեց նորից։

Ամփոփում. ընդհանուր առմամբ շարքային քաղաքացու համար սա ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Է։

Review-ն պատրաստեց Արտակ Հարությունյանը

Բաժիններ: Լայֆ Հաք, Հայաստան