«Խելացի» ականջակալը թարգմանում է խոսքն իրական ժամանակում

«Խելացի» ականջակալը թարգմանում է խոսքն իրական ժամանակում

Waverly Labs-ը ստեղծել է ականջակալ, որը թարգմանում է խոսքը իրական ժամանակում:

Ականջակալն աշխատում է համապատասխան հավելվածի հետ: Այն ճանաչում ու թարգմանում է «կենդանի» խոսքը՝ չպահանջելով ինտերնետ կապ: Խելացի սարքը նաև կարող է օգտագործվել որպես անլար ականջակալ երաժշտություն լսելու համար:

նաուշ2

Ակնկալվում է, որ ընկերությունը Pilot-ի թողարկման համար միջոցներ կհայթայթի Indiegogo կայքի միջոցով: Waverly Labs սարքը հասանելի կլինի 3 գույներով՝ սև, սպիտակ և կարմիր: Այն հնարավոր կլինի պատվիրել 129-179 դոլարով: Մանրածախ շուկայում ականջակալը կարժենա ավելի թանկ՝ 250-300 դոլար:

Աղբյուրը՝ The Next Web