Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը հայտարարում է աքսելերացիոն ծրագրի մեկնարկը

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը հայտարարում է աքսելերացիոն ծրագրի մեկնարկը

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շրջանակում հայտարարում է աքսելերացիոն ծրագիր (տեխնոլոգիական բիզնեսի խթանում) տեղական ՏՏ մասնագետների, ճարտարագետների և ուսանողների համար:

Ծրագիրը խրախուսում է ՏՏ և ճարտարագիտական նոր արտադրանքի զարգացումը՝ աջակցելով տեղական ծրագրային ապահովում մշակող ձեռներեցներին, ճարտարագետներին, սթարթափներին, ՏՏ մասնագետներին և ուսանողներին: Ծրագրի մասնակիցներին հասանելի կլինեն հետևյալ ծառայությունները՝ մենթորինգ, մարքեթինգ, պլանավորում, ծրագրի կենսունակության ուսումնասիրություն կամ բիզնես մոդելի ձևավորում, ֆինանսական և իրավական աջակցություն, ինչպես նաև աքսելերացված տեխնոլոգիաների և արտադրանքի մշակման գործողություններ. նախանմուշի պատրաստում, և փորձարկում:

Աքսելերացիոն ժամանակահատվածի համար թիմերին կտրամադրվի 2-4 աշխատանքային տեղ՝ ապահովված համակարգչային տեխնիկայով և ինտերնետով:

Մասնակցելու համար պետք է մինչև հունիսի 10-ը ուղարկել ուղեկցող (հետաքրքրության) նամակ, թիմի անդամների ինքնակենսագրականները և գաղափարի հակիրճ նկարագրությունը [email protected] էլ. հասցեին:

Ծրագիրը կմեկնարկի հունիսի 20-ին ու կտևի 3 ամիս:

Հիշեցնենք, որ  Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բացումը տեղի կունենա հուլիսին: Կենտրոնիի բացման առիթով ittrend.am-ի հարզացրույցը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի հետ կարդացեք այստեղ:

Բաժիններ: Հայաստան, Սթարթ ափ