Սիլիկոնյան հովտում կայանալիք Armenia IT forum-ի գրանցումն արդեն բաց է

Հունիսի 10-ին Սինոփսիս Մաունթին Վյու կամպուսում (Կալիֆորնիա, ԱՄՆ) տեղի կունենա Հայաստանի ՏՏ ֆորումը (Armenia IT forum)՝ Արմթեք համաժողովի շրջանակում:

Ֆորումը կկենտրոնանա նորաստեղծ ընկերությունների հետ կապված թեմաների վրա` ներկայացնելով, մասնավորապես, Հայ-ամերիկյան ՏՏ աքսելերացիոն ծրագրի արդյունքերը:

Միջոցառման ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները՝

  • Հայաստանի ՏՏ ոլորտ. զարգացումները և հաջողության պատմությունները,
  • Գլոբալ նորաստեղծ ընկերությունների էկոհամակարգի ստեղծում և կապ համաշխարհային շուկայի հետ,
  • Ներդրումներ. Հայաստանում ներդումների հնարավորություններ և մարտահրավերներ,
  • Կրթության դերը նորաստեղծ ընկերությունների ներուժը բացահայտելու գործում:

Հայաստանի ՏՏ ֆորումը կազմակերպում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ՀՀ կառավարությունը, Համաշխարհային բանկը, Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն (CEED) հիմնադրամի հետ համատեղ` ՏՏ ձեռնարկությունների միության և ՏՀՏ գործատուների միության հետ համագործակցությամբ:

Գրանցումը ներկայումս հասանելի է հետևյալ հղումով` http://goo.gl/forms/NCsoTSSoLBnASM5g2: