Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (մայիսի 23)

Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (մայիսի 23)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Slide Tetromino Premium

Գինը` անվճար

Ամենասիրված խաղերից մեկը. փորձեք հանել բանալին լաբիրինթոսից` կատարելով հնարավորինս քիչ քայլեր:

 

 

Addition and Subtraction Math

Գինը` անվճար

Սա երեխաների համար նախատեսված մաթեմատիկական գլուխկոտրուկ է, որը կօգնի զարգացնել մտածողությունը:

 

ShapeThat

Գինը` անվճար

Դարձրեք Ձեր լուսանկարներն ավելի գրավիչ` ավելացնելով 400-ից ավել ֆիլտրեր: Ստացված արդյունքներով հնարավոր է կիսվել տարբեր սոցիալական ցանցերում:

 

har•mo•ny 3

Գինը` 2.99 – 1.99 ԱՄՆ դոլար

Սա երբևէ գոյություն ունեցող ամենահանգստացնող փազլն է: Խաղի ընթացքում հնչում է հատուկ այս հավելվածի համար գրված հանգստացնող երաժշտություն, իսկ ամեն ճիշտ հավաքված փազլից հետո Դուք հնարավորություն կունենաք պահպանել այդ լուսանկարները Ձեր սարքի վրա: