iPhone 7-ը կունենա նոր գունային տարբերա՞կ

Համացանցում հայտնվել է iPhone 7-ի, ավելի կոնկրետ՝ դրա մետաղական կորպուսի նոր նկարը։ Եթե այն կեղծ չէ, ապա սեպտեմբերին թողարկվելիք սմարթֆոնը կունենա նաև մանուշակագույն տարբերակ և բարելավված աուդիոհամակարգ: Նկարից նաև պարզ է դառնում, որ iPhone 7-ը 3,5 մմ ձևաչափի ականջակալներ չի ունենա, փոխարենը կօգտագործվեն Bluetooth-ականջակալներ։

Ինչ վերաբերում է աուդիոհամակարգին, ապա նորույթը վերին մասում կունենա 2 բարձրախոս, ինչպես iPad Pro 12.9-ը և 9.7-ը:

Սպասվում է, որ iPhone 7-ը կունենա ավելի բարձր արտադրողականություն և ավելի արագ գրաֆիկայով Apple A10 պրոցեսոր, 3 ԳԲ օպերատիվ հիշողություն և մինչև 256 ԳԲ ներքին հիշողություն:

Աղբյուրը՝ NoWhereElse.fr9to5mac.com