Skype-ը նոր սահմանափակում է մտցրել

Skype-ը նոր սահմանափակում է մտցրել

Skype-ն իր ալգորիթմում որոշակի փոփոխություններ է արել` ֆայլերի փոխանցման հետ կապված: Լավ լուրն այն է, որ Skype-ով փոխանցվող բոլոր ֆայլերը կսինխրոնացվեն օգտատիրոջ բոլոր սարքերի հետ: Դա նշանակում է, որ եթե դուք ֆայլ եք ստացել համակարգչով, կկարողանաք բացել այն նաև սմարթֆոնով կամ պլանշետով: Բացի դա, բոլոր ուղարկված ֆայլերն այժմ ներբեռնվեն սերվերում, որտեղ կմնան 30 օր:

Վատ լուրն այն է, որ փոխանցվող ֆայլերի առավելագույն ծավալն այժմ կազմում է 100 ՄԲ: Կա երկու ելք՝ բաժանել ֆայլը մասերի և առանձին ուղարկել, կամ օգտվել Microsoft OneDrive ամպային ծառայությունից:

Ի դեպ, մայիսին Skype-ի օգտագործողների թիվը հասել է 1 միլիարդի:

Աղբյուրը՝ Skype