Հայկական առաջին չաթ-բոթը` Truthly-ում

Հայկական Truthly.me սոցիալական հարթակը, որը հնարավորություն է տալիս անանուն կարծիքներ հայտնել կազմակերպություններին և կարծիքներ ստանալ ընկերներից, համալրվել է նոր հնարավորությամբ:

Truthly-ի ֆեյսբուքյան էջի նամակներին այժմ պատասխանում է բոթ, որը հետագայում կարող է հայտնվել նաև հարթակում: Truthly-ի համահիմնադիր Հրաչյա Մանուկյանը ittrend.am-ի հետ զրույցում ասաց, որ բոթն օգնում է ավելի հասկանալի ձևով կարծիք ուղարկել կազմակերպություններին կամ ստանալ խորհուրդներ, որոնք կօգնեն գտնել այս կամ այն կազմակերպությունը:

Հարկավոր է միայն բոթին գրել, թե ինչ է Ձեզ անհրաժեշտ, և այն Ձեզ կհուշի, թե ինչ պետք է անել և ավտոմատ կցուցադրի արդյունքները:

Կարող եք, օրինակ, գրել, որ ցանկանում եք գարեջուր խմել, և, ըստ Truthly-ի վարկանիշների ցուցակի, բոթը կասի, թե որն է տվյալ կատեգորիայում լավագույն վայրը: Հնարավոր է նաև իմանալ այն ընկերների նախասիրությունները, ովքեր գրանցված են այս սոցցանցում:

Այժմ Facebook-ում գործարկված է բոթի բետա-տարբերակը, առայժմ այն խոսում է միայն անգլերեն, սակայն շուտով «կսովորի» նաև հայերեն:

Կարդացեք նաև`

Արդեն հասանելի է Truthly-ի Android-տարբերակը