iPhone VS. Android. որն է ավելի լավ սպառվում շուկայում

Ներկայումս Apple-ը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած: Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ iPhone-ի վաճառքները զգալիորեն նվազել են, և սա հիմնականում կապված է այն բանի հետ, որ օգտատերերը սպասում են iPhone-ի հաջորդ մոդելի թողարկմանը, ինչպես նաև շուկայում առկա է այլընտրանք` մատչելի Android սմարթֆոններ:

Gartner-ի հետազոտական խմբի կողմից արված ուսումնասիրությունը հաստատում է այս փաստը: Այսպես, 2016-ի առաջին եռամսյակի ընթացքում վաճառվել է 349 մլն. սարք, ինչը 3.9 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից: Սմարթֆոնների վաճառքները կազմել են ընկերության ընդհանուր վաճառքների 78 տոկոսը:

Apple VS Android 2

Հետազոտողները կապում են սա չինական մատչելի սմարթֆոնների արտադրության աճի հետ: Եթե նախորդ տարի թոփ 5 լավագույն արտադրողների շարքում ընդգրկվել էին 2 չինական արտադրողներ, ապա այս տարի դրանք արդեն երեքն են` Huawei, Oppo և Xiaomi, որոնց հասնում է համաշխարհային շուկայում վաճառքների ընդհանուր թվի 17%-ը:

Այս տարվա առաջին եռամսյակում լավագույն արդյունքը ցույց է տվել Oppo-ն` ունենալով վաճառքների 145% աճ: Հետ չեն մնում նաև Huawei-ը և Xiomi-ն, որոնք մեծացրել են իրենց վաճառքների ցուցանիշը Եվրոպայում, Ամերիկայում և Աֆրիկայում: Իսկ Lenovo-ի վաճառքի ցուցանիշներն ընկել են 33%-ով:

Իսկ ինչ վերաբերում է ՕՀ-երի վաճառքներին, ապա 2016-ի առաջին եռամսյակում Android-ը գրավել է շուկայի 84,1%-ը, ինչը գրեթե հինգ տոկոսով ավելին է` նախորդ տարվա նույն ժամանահատվածի հետ համեմատած:

Apple VS Android 3

Աղբյուրը` Android Insider