Որ սոցիալական ցանցն է առաջատար Հայաստանում

Որ սոցիալական ցանցն է առաջատար Հայաստանում

Ռուսական Odnoklassniki.ru սոցիալական կայքը միշտ եղել է առաջինը Հայաստանում` իր օգտատերերի քանակով, սակայն ապրիլի տվյալներով՝ Facebook-ի օգտատերերի թիվը հասել է 960 հազարի, իսկ Odnoklassniki-ի օգտատերերի թիվը նվազել է՝ դառնալով 940 հազար: Այս մասին տեղեկանում ենք տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի բլոգից։

статистика сайта  Одноклассники.ruքքք

Odnoklassniki-ն ստեղծվել է 2006-ին և լայն տարածում գտել համացանցի ռուսալեզու օգտագործողների շրջանում։ Հետխորհրդային ու Եվրոպական մի շարք երկրներում ունի ավելի քան 200 մլն գրանցված օգտատեր, իսկ օրական ակտիվ են 45 միլիոնը։

Facebook սոցիալական ցանցը ստեղծվել է 2004-ին Մարկ Ցուկերբերգի կողմից և տարածված է ամբողջ աշխարհով մեկ: Այն ունի ամսական ավելի քան 1.59 միլիարդ ակտիվ օգտատեր ու համարվում է աշխարհի ամենաթանկ ընկերություններից մեկը` գնահատվելով 300 մլրդ ԱՄՆ դոլար: