ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Գինը` անվճար
Cleu-ն օգնում է ծրագրել առօրյան: Այն ներառում է զարթուցիչ, թայմեր, օրացույց, եղանակի տեսություն և այլ օգտակար ֆունկցիաներ:
Գինը` անվճար
Ստուգեք Ձեր գիտելիքները պատմությունից այս հավելվածի միջոցով, որը ներառում է ավելի քան 5500 հարց հայտնի պատմական դեմքերի վերաբերյալ:
Գինը` անվճար
Փորձեք լուծել այս փազլը, որտեղ անհրաժեշտ է կողք-կողքի տեղադրել միևնույն գույնի շրջանակները:
Գինը` անվճար
Հիշո՞ւմ եք զավեշտալի հայելիները, որոնք ծամածռում են դեմքերը: Այս հավելվածի միջոցով Դուք կարող եք ստանալ նույն արդյունքը` օգտագործելով տարբեր ֆիլտրեր և ավելացնելով Ձեր ձայնը: Ստեղծեք ծիծաղելի տեսահոլովակ և կիսվեք սոցցանցերում:
Գինը` անվճար
Այս խաղում պետք է Jack Lumber-ի օգնությամբ կտրեք հնարավորինս շատ թվով ծառեր: