Microsoft-ը և Facebook-ն աշխատում են համատեղ ծրագրի վրա

Facebook-ը և Microsoft-ը հայտնել են, որ ծրագրում են ստորջրյա կաբել անցկացնել Ատլանտիկ օվկիանիոսի միջով: Ըստ Microsoft-ի ներկայացուցիչների`նպատակը Եվրոպայի բնակիչներին բարձր արագությամբ ինտերնետով ապահովելն է:

«MAREA» կոչվող կաբելի կառուցման աշխատանքները կմեկնարկեն օգոստոսին և կավարտվեն 2017թ.-ի հոկտեմբերին: Կաբելի երկարությունը կկազմի 6600 կմ: Այն կդառնա Ատլանտիկ օվկիանոսի ամենաարագ կաբելը, որի միջոցով տվյալները կփոխանցվեն միջինում 160 տերաբիտ/վրկ արագությամբ: Սա կլինի առաջին ստորջրյա կաբելը, որը կկապի Միացյալ Նահանգները Հարավային Եվրոպային:

cable2

Կաբելի մի ծայրը կլինի Վիրջինիայի լողափում, իսկ մյուսը` Բիլաբոյում (Իսպանիա): Այնտեղից այն կմիանա Եվրոպայի, Աֆրիկայի, Ասիայի և Միջին Արևելքի ցանցային հանգույցներին:

Սա առաջին անգամը չէ, որ ընկերությունները համատեղ ուժերով ստորջրյա կաբել են կառուցում: Դեռ 2014-ին Google-ը հայտարարել էր Ասիայում գտնվող 5 հեռախոսային ընկերությունների հետ համագործակցության մասին՝ ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջև կապ ստեղծելու ուղղությամբ:

Աղբյուրը՝ Mashable