Որ ընկերությունն է ձեռք բերել Google-ին պատկանող Boston Dynamics-ը

Այն, որ Google ընկերությունը ուզում է վաճառել Boston Dynamics-ը, հայտնի դարձավ դեռ ամիսներ առաջ: Պարզվում է՝ գնորդը ճապոնական Toyota ավտոարդյունաբերական ընկերությունն է:

Tech Insider-ը հայտնում է, Boston Dynamics-ի գնորդը Toyota Research Institute բաժանմունքն է։ Վաճառքի գինն առայժմ չի հաղորդվում։

TRI-ն ստեղծվել է 2015թ.-ի նոյեմբերին և զբաղվում է արհեստական ինտելեկտի և ռոբոտատեխնիկայի մշակումներով։ Boston Dynamics-ի աշխատակիցը հայտնել է, որ ընկերությունների միջև տեղի է ունեցել «ընկերական առք ու վաճառք», քանզի ռոբոտների արտադրողը վաղուց սերտորեն համագործակցում էր Toyota-ի ինժեներների հետ:

Աղբյուրը՝ Tech Insider