Dobby դրոնը տեղավորվում է գրպանում

Չինական Dobby ստարտափը տվյալ պահին միջոցներ է հավաքում համանուն դրոնի թողարկման համար: 260 դոլար արժողությամբ ԱԹՍ-ն ունի Snapdragon 801 միաբյուրեղ համակարգ, 2 ԳԲ օպերատիվ և 16 ԳԲ ֆլեշ հիժողություն, ինչպես նաև 13 մեգապիքսել տեսախցիկ` մինչև 4K նկարահանման թույլատրելիությամբ:

Դրոնն ունի Wi-Fi, GPS, կառավարվում է համապատասխան հավելվածի միջոցով: 970 մԱժ տարողությամբ մարտկոցը թույլ է տալիս Dobby-ին գտնվել օդում մինչև 9 րոպե, իսկ օպերատորից մաքսիմալ հեռավորությունը 100մ է:

Dobby-ի առավելություններից է փոքր չափսեր ունենալը՝ 135 х 67 х 36,8 մմ, քաշը 199 գ է: Սարքն ունի ծալվող կառուցվածք, որը թույլ է տալիս բառիս բուն իմաստով տեղավորել այն գրպանում:

Աղբյուրը՝ Gizchina