Մեկնարկել է Եվրոպայի ստարտափների մրցույթի առցանց քվեարկությունը

TechCrunch տեխնոբլոգի հետ համատեղ The Europas Conference & Awards-ը նախաձեռնել է  The Europas Awards 2016 մրցույթը, որի նպատակն է բացահայտել տարբեր ոլորտների եվրոպական լավագույն ստարտափներին: Այժմ մեկնարկել է առցանց քվեարկությունը, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Հաղթողները կորոշվեն ժյուրիի ընտրության ու քվեարկության արդյունքում: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Լոնդոնում հունիսի 14-ին:

Հաղթող կճանաչվեն այն ստարտափները, որոնք ունեն առաջատար ու ինովացիոն գաղափարներ: Ի դեպ, մրցույթին գրանցվելն ու մասնակցելն անվճար է: Europas Awards-ն անցկացվում է արդեն 8-րդ անգամ: