Microsoft-ը ցանկանում է հեղափոխել VR խաղերի աշխարհը

Microsoft-ը ցանկանում է հեղափոխել VR խաղերի աշխարհը

Խոսելով վիրտուալ իրականության սարքերի մասին՝ հարկ է նշել, որ դրանց համար հիմնականում օգտագործովում են ավտոնոմ սարքեր, ինչպիսիք են Oculus Rift-ը և Re Vive-ը: Կան նաև գլխակալներ, որոնք աշխատում են սմարթֆոննրով: Սակայն օգտատերերի մեծ մասը չունի բարձր արտադրողականության սարքեր, ինչը կարելի է կոմպենսացնել VR հավելվածների և խաղերի բարելավման միջոցով:

Այս դեպքում օգնության է հասնում FlashBack համակարգը, որն աշխատում է ոչ միայն սմարթֆոններով, այլև ցածր արտադրողականության համակարգիչներով:

FlashBack-ի տեխնոլոգիան հիշեցնում է YouTube-ի 360 աստիճան դիտանկյունով ցուցադրումը: FlashBack-ը նախօրոք ռենդեր կանի հնարավորինս շատ կադրեր՝ «mega-frames» անունով, ներառյալ տարածության բոլոր անկյունները և անհրաժեշտության դեպքում կարտացոլի բոլոր կադրերը:

Սակայն սա կասկածի տակ է դնում տեխնոլոգիայի օգտակարությունը, քանզի նախօրոք ռենդեր անելն ու հիշողության մեջ պահելը բավականին ժամանակատար է: Այստեղ օգնության է հասնում սեղմման հնարավորությունը, որը թույլ է տալիս փոքրացնել կադրի չափերը։

Դեռ հայտնի չէ, թե FlashBack-ը երբ կհայտնվի օգտատիրոջ ձեռքերում, սակայն հուսանք, որ դա կլինի մոտ ապագայում:

Աղբյուրը՝ Android Insider

 

Բաժիններ: Աշխարհ, Ինովացիա