Դիմավորեք, LG Stylus 2 Plus

Դիմավորեք, LG Stylus 2 Plus

LG ընկերությունը ներկայացրել է LG Stylus 2 Plus սմարթֆոնը, որն ունի 8 միջուկանի պրոցեսոր՝ 1,4 ԳՀց հաճախականությամբ, և աշխատում է Android 6.0 Marshmallow օպերացիան համակարգով:

Սարքն ունի LTE, HSPA+, GSM, Wi-Fi 802.11n և Bluetooth 4.1: Այն համալրված է IPS էկրանով՝ 5,7 դյույմ անկյունագծով և 1920 х 1080 թույլատրելիությամբ: Օպերատիվ հիշողությունը 2 կամ 3 ԳԲ է, ներքին հիշողությունը՝ 16 կամ 32 ԳԲ:

Սարքն ունի նաև microSD, դակտիլոսկոպիկ ցուցիչ, 13 կամ 16 ՄՊ և 5 կամ 8 ՄՊ թույլատրելիությամբ տեսախցիկներ: Սարքի չափսերը կազմում են 155 х 79,6 х 7,4 մմ: Հարկ է նշել, որ մարտկոցը շարժական է, որի տարողությունը 3000 մԱժ է:

Սարքը թողարկվելու է երեք տարբերակներով՝ ներառյալ ոսկեգույն: Թայվանում այն արդեն հնարավոր է ձեռք բերել մոտ 340 դոլարով: Մոտակա շաբաթների ընթացքում սարքը կհայտնվի նաև այլ երկրներում:

Աղբյուրը՝  LG

Բաժիններ: Մոբայլ