Հայաստանում ամենատարածված մեսենջերը

Հայաստանում ամենատարածված մեսենջերը

SimilarWeb վերլուծական կենտրոնը պարզել է, թե որ մեսենջերից են ամենաշատն օգտվում Android-օգտագործողները: Վերլուծելով 187 երկրների տվյալները` ընկերությունը պարզել է, որ ամենահայտնի հավելվածը WhatsApp-ն է. այն նախընտրում են աշխարհի 109 երկրներում:

WhatsApp-ը պատկանում է Facebook սոցցանցին. այն հատկապես պահանջված է Ռուսաստանում, Ղազախստանում, Բրազիլիայում, Մեքսիկայում Հնդկաստանում և Եվրոպայի, Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի, Ասիայի և Օկեանայի տարբեր երկրներում:

Երկրորդ հորիզոնականում է կրկին նույն սոցցանցին պատկանող Facebook Messenger-ը, որը նախընտրում են 49 երկրներում, ներառյալ ԱՄՆ-ը, Կանադան և Ավստրալիան:

վզպ2

Հնգյակի մեջ են մտել նաև Viber-ը, Line-ը և WeChat-ը, իսկ Telegram-ը զբաղեցրել է 6-րդ տեղը: Այս հավելվածներից միայն Viber-ն է տարածված 10 և ավելի երկրներում, իսկ ամենաշատն այն օգտագործվում է Ուկրաինայում, որտեղ Android օգտատերերի 65 տոկոսը կիրառում է այն:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ ամենատարածվածը Viber մեսենջերն է:

Աղբյուրը՝ SimilarWeb

ittrend.am-ի` մեսենջերների վերաբերյալ կատարած ինֆոգրաֆիկ վերլուծությունը կարդացեք այստեղ:

Բաժիններ: Սոցիալական