Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (հունիսի 3)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Take It Easy

Գինը` անվճար

Սա հետաքրքիր ստրատեգիական փազլ է, որտեղ Դուք պետք է  շարքի ամբողջ երկայնքով տեղադրեք համապատասխան գույնի մասնիկներ, բայց եղեք ուշադիր` մեկ սխալ գույն, և ամբողջ աշխատանքը ջուրը կընկնի:

 

Fun on the Farm

Գինը` անվճար

Այս հավելվածում Դուք ստանում եք միանգամից 5 տարբեր խաղեր խաղալու հնարավորություն` դոմինո, լոտո, օդային հոքեյ, զառ և գունային փազլ: Բոլոր խաղերը նախատեսված են 2 հոգով խաղալու համար, այնպես որ կարող եք հետաքրքիր ժամանակ անցկացնել Ձեր ընկերների և հարազատների հետ:

 

Compass by iVogel

Գինը` անվճար

Սա բջջային կողմացույց է, որը հնարավորություն է տալիս տեսնել սմարթֆոնի ներկայիս դիրքը թե´ մոտակա մագնիսական ուժի հանդեպ, թե´ հյուսիսային մագնիսական դաշտի հանդեպ: Այն ունի շատ պարզ ինտերֆեյս, ներկառուցված Google քարտեզ, հետուղին նշելու հնարավորություն, ինչպես նաև տեղորոշման հնարավորություն և շատ այլ ֆունկցիաներ:

 

Poetics

Գինը` անվճար

Այս հավելվածը թույլ է տալիս ստեղծել գեղեցիկ պատկերներ` համադրված շարժական տեքստով: Ստացված արդյունքներով կարող եք կիսվել տարբեր սոցիալական ցանցերում:

 

Runaway Hero – Dangerous Running

Գինը` անվճար

Անցեք այս փորձություններով լի արկածային խաղը, որը Ձեզ կտանի աշխարհի տարբեր ծայրեր` լի խոչընդոտներով և վտանգներով, սակայն ամենադժվարին պահերին  օգնության կհասնի ամենագետ խորհրդատուն, որը կհուշի, թե ինչ է պետք անել:

 

The Fourth Dimension

Գինը` անվճար

The Fourth Dimension-ը 30 էջանոց ինտերակտիվ գիրք է, որը հանգամանալից բացատրում է տարածաչափությունը բոլորին հասկանալի ձևով: Այն նախագծված է 3D ձևաչափով, ինչն ավելի պատկերավոր է դարձնում գիրքը: