Խելացի թևնոցը կչափի Ձեր երջանկության աստիճանը

Խելացի թևնոցը կչափի Ձեր երջանկության աստիճանը

Լոնդոնյան Vinaya ստարտափը, որը թողարկում է էլեկտրոնային միջուկով զարդեր, ներկայացրել է նոր բիոմետրիկական սարք, որը կարողանում է հասկանալ, թե որքան երջանիկ է իրեն զգում սարքի տերը: Ընկերության հիմնադիր Քեյթ Անսվորտի խոսքերով` Zenta սմարթ թևնոցն ուսումնասիրում է մարդու մարդու պահվածքը տարբեր իրավիճակներում:

զեն2

Սարքը հետևում է նրան, թե ինչով է զբաղված օգտատերը, ում հետ է շփվում սոցցանցերում, ում է նամակներ ուղարկում: Հավաքված տվյալներն ուղարկվում են համապատասխան հավելվածին, որը վելուծություն է անում և կազմում «էմոցիոնալ ինդեքս»: Հաջորդիվ համակարգը հուշում է, թե ինչպես բարձրացնել տրամադրությունն ու նվազագույնի հասցնել սթրեսը:

Zenta-ն մանրածախ վաճառքում կարժենա 199 դոլար: Indiegogo կայքում 20-օրյա դրամահավաքի շրջանակներում սարքը կարելի է պատվիրել կրկնակի մատչելի գնով՝ 99 դոլար: Սմարթ թևնոցի թողարկումը կկայանա 2017թ.-ի մարտին:

Աղբյուրը՝ Business Insider