Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (հունիսի 7)

Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (հունիսի 7)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Yellow House

Գինը` անվճար

Խաղի հերոս Հենրի Սայքսը հայտնվել է շատ դժվար իրավիճակում` կորցրել է գիտակցությունը, սակայն չի հանձնվում և փորձում է պարզել, թե ինչպես է դա տեղի ունեցել իր հետ:

 

Siege Hero

Գինը` անվճար

Պաշարեք և քանդեք 400-ից ավել ամրոցներ, վաստակեք ոսկե մեդալներ` հատուկ առաջադրանքները բացահայտելու համար: Խաղը լավագույնն է ճանաչվել 89 երկրում:

 

Pin Points

Գինը` անվճար

Ցանկանում եք իմանալ Ձեր գտնվելու վայրից մինչև հյուսիսային բևեռ հեռավորությունը կամ իմանալ, թե ինչ հեռավորության վրա է գտնվում այս կամ այն քաղաքը. այս հավելվածը կօգնի այս հարցում: Այն թույլ է տալիս ընտրել և չափել մի քանի կետերի միջև եղած հեռավորությունը, ինչպես նաև ունի նավիգացիոն համակարգ:

 

WikiLinks

Գինը` անվճար

WikiLinks-ը ամենազվարճալի և հեշտ ձևն է Wikipedia-ն բացահայտելու համար: Այստեղ Դուք կարող եք ոչ միայն տարբեր լեզուներով հոդվածներ կարդալ, այլև քարտեզագրել Ձեր կարդացած նյութերը, դիտել YouTube-ի տեսահոլովակներ և պահպանել հավանած նյութերը iCloud ամպային պահոցում: