IBM-ն ընձեռում է նոր հնարավորություններ դասախոսներին և ուսանողներին

Հունիսի 6-ին ԵՊՀ-ում կայացավ IBM Ակադեմիական նախաձեռնության շրջանակում առաջին անգամ Հայաստանում իրականացված համալսարանական դասընթացների ավարտական միջոցառումը:

Դասընթացներին մասնակցելու հնարավորություն են ստացել ուսանողներ և դասախոսներ հայաստանյան 9 բուհերից, այդ թվում`

  1. Երևանի պետական համալսարանից,
  2. Հայաստանի ամերիկյան համալսարանից,
  3. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից,
  4. Հայաստանում ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտից,
  5. Հայաստանում ֆրանսիական համալսարանից,
  6. Եվրասիա միջազգային համալսարանից,
  7. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից,
  8. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից,
  9. Եվրոպական ակադեմիայից:

200 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների արդյունքում ավելի քան 35 ուսանողներ և 60  դասախոսներ ձեռք բերեցին ժամանակակից գիտելիքներ հետևյալ ուղղություններով`

  • տեղեկատվական անվտանգություն,
  • ամպային տեխնոլոգիաներ և BlueMix միջավայրում ծրագրավորման հիմունքներ,
  • մոբայլ ծրագրավորում ամպային միջավայրում,
  • IBM Watson-ի անալիտիկ կիրառությունը,
  • վիճակագրական տվյալների վերլուծություն,
  • տվյալների վերլուծություն և կանխատեսումներ IBM SPSS ծրագրի միջոցով,
  • ինտեգրված էլեկտրոնային մարքետինգի հիմունքներ,
  • տեղեկատվական համակարգերի կառավարում,
  • բիզնես գործընթացների կառավարում և ավտոմատացում:

 

Դասընթացն ավարտած ուսանողների մեծ մասն անցել է աշխատանքի, իսկ մի մասը՝ ձևավորել սկսնակ ընկերություններ: Մինչև այսօր, IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում իրականացվել են ավելի քան 50 դասընթացներ և սեմինարներ՝ն երգրավելով ավելի քան 800 ուսանող և 100 դասախոս:  IBM Ակադեմիական նախաձեռնության անդամ են դարձել ավելի քան 70 դասախոսներ ՀՀ տարբեր բուհերից: Կենտրոնի կողմից բուհերում իրականացվում է առարկայական ցանկերի շարունակական մոդերնիզացիա, ինչպես նաև քննարկվում է մի շարք բուհերում նոր մագիստրոսական աստիճանների ներմուծման և առկա ծրագրերի բարելավման հարցը:

Հաշվի առնելով ծրագրի հաջողությունը`IBM Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում բուհական դասընթացները կկրեն շարունակական բնույթ, ինչի մասին վկայում է IBM ISTC համալսարանական ամառային ծրագիրը, որին դիմելու վեջնաժամկետն է 2016թ. հունիսի 11–ը:

Հիշեցնենք, որ նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հիմնական նպատակն է զարգացնել ու հզորացնել ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի բարձրագույն կրթական հաստատութունների կրթական կարողությունները, ստեղծել բարենպաստ պայմաններ կայուն գործարար միջավայրի ձևավորման համար:  Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը տեղակայվելու է ԵՊՀ-ի տարածքում, սակայն, ՀՀ բոլոր բուհերը և մասնավոր հատվածը կարող են ազատ օգտվել բոլոր ռեսուրսներից, այդ թվում Ակադեմիական նախաձեռնության դասընթացներից, վիրտուալ գրադարանից, Կենտրոնի ծրագրակազմից և սարքավորումներից, իսկ կենտրոնի անձնակազմը և IBM փորձագետները պատրաստ են աջակցելու ցանկացած հարցում:  Կենտրոնի բացումը ակնկալավում է մոտակա ամիսների ընթացքում:

Համալսարանական դասընթացները կազմակերպվել են IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից` նպատակ ունենալով զարգացնել ու հզորացնել տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների կրթական կարողությունները, ինչպես նաև հնարավորություն ընձեռել բուհերին օգտվել IBM-ի ռեսուրսների լայն ընտրանիից:

ittrend.am-ի հարցազրույցը IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) բիզնեսի զարգացման ղեկավար Արեգ Գևորգյանի հետ կարդացեք այստեղ: