VKontakte-ի 100 մլն օգտատիրոջ տվյալներ վաճառվում են 1 բիթքոինով

VKontakte-ի 100 մլն օգտատիրոջ տվյալներ վաճառվում են 1 բիթքոինով

Հաքերներին հաջողվել է VKontakte սոցցանցի 100 մլն օգտատիրոջ անձնական տվյալների հասանելիություն ստանալ: Գողացված տվյալների թվում են անուններ, էլ-հասցեներ, հեռախոսահամարներ և գաղտնաբառեր: Սակայն սոցցանցի ներկայացուցիչները պնդում են, որ այդ տվյալները վաղուց ակտուալ չեն:

Peace մականվամբ հանդես եկող հաքերն արդեն վաճառում է այդ տվյալների բազան ընդամենը մեկ բիթքոինով, որը համարժեք է 570 դոլարի:

Հաքերը պնդում է, որ 100 544 934 գրառումները գողացվել են դեռևս 2011-2013 թթ.: Նա հայտարարում է նաև, որ պատրաստվում է տիրանալ ևս 71 մլն օգտատիրոջ հաշվի, սակայն դրանք դեռևս չի պատրաստվում վաճառել:

Սոցցանցի ներկայացուցիչները մեկնաբանել են այս հրապարակումը՝ նշելով, որ խոսքը գնում է հին լոգինների և գաղտնաբառերի մասին, որոնք հաքերները ձեռք են բերել 2011-2012 թթ., և բոլոր տուժած օգտատերերի տվյալները փոխվել են:

Սոցիալական կայքը կոչ է արել օգտատերերին խուսափել չստուգված ծրագրերից, օգտվել երկակի աուտենտիֆիկացիայից, ինչպես նաև չօգտագործել պարզունակ գաղտնաբառեր:

Աղբյուրը՝ Motherboard