BarCamp-ի ընթացքում կանցկացվի աշխատանքի տոնավաճառ

Այս տարի հունիսի 18-19-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում կանցկացվի արդեն թվով 8-րդ «ԲարՔեմփ Երևան 2016» չկոնֆերանսը, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել` մասնակցելով հատուկ հյուրերի անցկացվող վարպետության դասընթացներին, ելույթ ունենալ` կիսվելով սեփական փորձով, քննարկել համացանցային տեխնոլոգիաներ, ծրագրավորման կիրառական խնդիրներ և այլն:

Այժմ հայտնի է դարձել, որ չկոնֆերանսի ընթացքում տեղի կունենա նաև աշխատանքի տոնավաճառ: Այն ընկերությունները, որոնք ցանկանում են մասնակցել տոնավաճառին ու ներկայացնել իրենց ազատ հաստիքները, պետք է գրանցվեն հետևյալ հղմամբ:

Հիշեցնենք, որ «ԲարՔեմփ Երևան 2016» չկոնֆերանսին հնարավոր է գրանցվել հետևյալ հղմամբ, իսկ միջոցառման պաշտոնական հեշթեգն է` #barcampevn16: