Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (հունիսի 8)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Aerium

Գինը` անվճար

Aerium-ը եղանակի կանխատեսման հավելված է, որը ծանուցումների միջոցով տեղեկացնում է, թե ինչ եղանակ է սպասվում Ձեր քաղաքում հաջորդ օրը:

 

Watered

Գինը` անվճար

Այս հավելվածը կօգնի Ձեզ վերահսկել ջրի պարունակությունը Ձեր օրգանիզմում` ծանուցումների միջոցով հիշեցնելով, թե երբ է անհրաժեշտ ջուր խմել:

 

Pointillisted

Գինը` անվճար

Սա լուսանկարները խմբագրող հավելված է, որը թույլ է տալիս iCloud-ում և սմարթֆոնում գտնվող լուսանկարներին հետաքրքիր լուծումներ տալ:

 

Eddy Cloud Music Player & Streamer

Գինը` անվճար

Այս հավելվածը թույլ է տալիս ստեղծել երգացանկ` օգտագործելով Dropbox, GoogleDrive, Box, OneDrive, Yandex.Disk, SoundCloud և այլ ծառայություններում գտնվող երաժշտական ձայնագրությունները: Eddy-ն պահպանում է ստեղծված բոլոր երգացանկերը Ձեր սմարթֆոնի ներքին հիշողության մեջ, որպեսզի ցանկացած ժամանակ կարողանաք լսել Ձեր նախընտրած երաժշտությունը: