Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (հունիսի 9)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Trimaginator

Գինը` 2.99$ – անվճար

Սա լուսանկարները խմբագրող հավելված է, որի միջոցով հնարավոր է ցանկացած լուսանկարի տալ տրիանգուլատիվ տեսք, ինչպես պատկերված է լուսանկարներում: Տրիանգուլացիան ստեղծել է հայտնի մաթեմատիկոս Բորիս Դելաունայը 1923 թվականին, այն իրենից ներկայացնում է կուբիզմի ոճի սյուրռեալիստիկական արվեստ, որտեղ բոլոր պատկերները բաղկացած են եռանկյուններից:

 

Humidity

Գինը` 0.99$ – անվճար

Սա օդի խոնավության, օդում օզոնային շերտի առկայության, քամու արագության և այլ եղանակային տվյալներ տրամադրող հավելված է:

 

Princess Games Activity

Գինը` 2.99$ – անվճար

Այս խաղի միջոցով երեխաները կզարգացնեն երևակայությունը` տարբեր գլուխկոտրուկներ լուծելով, բացահայտելով հետաքրքիր կերպարներ և կախարդական իրեր:

 

Auxy Music Studio

Գինը` 2.99$ – անվճար

Այս հավելվածը թույլ կտա ստեղծել Ձեր նախընտրած երաժշտությունը, «միքսել» տարբեր ձայնագրություններ, ուժեղացնել «բասերը» և շատ այլ բաներ:

 

Drop Flip

Գինը` 1.99$ – անվճար

Drop Flip-ը զվարճալի խաղ է, որտեղ Դուք պետք է միայն մեկ մատի օգնությամբ կատարեք տարատեսակ առաջադրանքներ: