Լավագույն 4 հավելվածները (+ 2 բոնուս), որոնք կօգնեն գտնել ամենամատչելի ավիատոմսերը

Լավագույն 4 հավելվածները (+ 2 բոնուս), որոնք կօգնեն գտնել ամենամատչելի ավիատոմսերը

ittrend.am-ը ներկայացնում է լավագույն հավելվածները, որոնք կօգնեն գտնել ավիատոմսեր, հյուրանոցային համարներ ու ավտովարձույթ` ամենահարմար գներով:

Aviasales (iOS, Android և Windows Phone)

Գինը` անվճար

Սա ռուսական ամենահայտնի հավելվածն է, որի միջոցով հնարավոր է տեղեկանալ մոտակա թռիչքների, տոմսերի գների, ամենացածր գնային առաջարկների մասին: Այստեղ կան բազմաթիվ որոնողական ֆիլտրեր, որոնց միջոցով հնարավոր է գտնել լավագույն առաջարկները: Aviasales-ը հասանելի է նաև վեբ-տարբերակով, որտեղ Դուք կարող եք գտնել բազմաթիվ օգտակար հոդվածներ այն մասին, թե ինչպես է պետք օգտվել կայքից, ինչպես գնել տոմսը առցանց և այլն:

 

 

Skyscanner (iOS, Android և Windows Store)

Գինը` անվճար

Skyscanner-ն աշխարհով մեկ հայտնի հարթակ է` ամենամատչելի և ամենահարմար ավիատոմսերի որոնման համար: Այն գործում է գրեթե բոլոր երկրներում և ավելի քան 20 լեզվով: Հարթակը թույլ է տալիս իմանալ տոմսի արժեքը ցանկացած հարմար փոխարժեքով` նույնիսկ դրամով: Այս հավելվածում, բացի ավիատոմսեր փնտրելուց, հնարավոր է նաև փնտրել հյուրանոցների և ավտոմեքենայի վարձույթի հարմար տարբերակներ: Skyscanner-ը հասանելի է բոլոր օպերացիոն համակարգերում, ունի նաև վեբ-տարբերակ:

 

Momondo (iOS և Android)

Գինը` անվճար

Ճամփորդողների շրջանում շատ հայտնի այս հավելվածը թույլ է տալիս գտնել, համեմատել և նախնական պատվերով ամրագրել ավիատոմսեր, հյուրանոցներ, հոսթելներ և ավտոմեքենա, ինչպես նաև կիսվել ընտրած տարբերակներով ընկերների հետ: Հարթակն աշխատում է 52 լեզուներով, իսկ տոմսերի գները հնարավոր է իմանալ տարբեր փոխարժեքներով:

 

 

Kayak (iOS, Android և Windows Store)

Գինը` անվճար

Kayak-ն ավելի քիչ է հայտնի, քան Momondo-ն, սակայն չի զիջում իր ֆունցիոնալությամբ: Այժմ այն հասանելի է 18 երկրում, ներառվել է ԱՄՆ-ի ամենահայտնի կայքերի թոփ 10-յակում և ամսական սպասարկում է ավելի քան 150 միլիոն օգտատիրոջ: Այս հավելվածով իսկապես հնարավոր է խնայել ավիատոմսեր, հյուրանոց և այլ ծառայություններ պատվիրելիս:

 

 

Բոնուս

SeatGuru (iOS և Android)

Եթե արդեն ընտրել եք Ձեր ուղղությունը և գիտեք Ձեր թռիչքի համարը, ապա այս հավելվածը կօգնի Ձեզ գտնել տվյալ ինքնաթիռում հասանելի բոլոր նստատեղերը և Դուք կկարողանաք ընտրել ամենահարմարավետ տեղը:

 

WiFi Finder (iOS և Android)

Այս հավելվածը կօգնի հեշտությամբ գտնել մոտակա անվճար Wi-Fi կետերը: WiFi Finder-ում գրանցված են ավելի քան 400.000 անվճար «կետ»: