Google-ը նոր iOS-հավելված է թողարկել

Google ընկերությունը թողարկել է iPhone-ների համար նախատեսված նոր Motion Stills հավելվածը, որը կարճ տեսանյութերը վերածում է GIF անիմացիայի:

լիվ1

Հիշեցնենք, որ Live Photos-ն իրենից ներկայացնում է մեդիաֆորմատ iPhone 6s, 6s Plus-ի համար, որը բաղկացած է լուսանկարներից, կարճ վիդեոյից և ձայնից

լիվ2

Google-ի Motion Stills-ը լուծում է Live Photos հավելվածի շարժական նկարների փոխակերպման խնդիրը՝ վերածելով ֆայլերը ունիվերսալ և հասանելի GIF կամ MOV ֆորմատի: Հավելվածը բարձրացնում է նկարի որակը՝ վերացնելով նկարահանման ընթացքում «դողացող» կադրերը, ինչպես նաև առանձնացնում է ցիկլի սկզբի և ավարտի ամենալավ պահերը: Ծրագրի էկրանին բոլոր պահպանված Live Photos նկարները արտացոլվում են ժապավենի տեսքով: Ընտրելով անհրաժեշտ նկարը և որոշելով ֆորմատը՝ կարելի է տարածել այն ցանկացած սոցիալական ցանցում, մեսենջերում, ամպային պահոցում կամ ուղարկել էլեկտրոնային փոստով։

Աղբյուրը՝ Google