Meitu M6 սմարթֆոն՝ նախատեսված սելֆիի սիրահարների համար

Meitu M6 սմարթֆոն՝ նախատեսված սելֆիի սիրահարների համար

Վաճառքում է հայտնվել Meitu M6 սմարթֆոնը` նախատեսված սելֆիի սիրահարների համար: Սարքի գլխավոր առանձնահատկությունը դիմային 21 մեգապիքսել մատրիցայով և ֆլեշով տեսախցիկն է: Ակնհայտ է, որ այսպիսի մոդուլը նախատեսված է սելֆի նկարահանման սիրահարների համար: Կորպուսի հետին մասում էլ տեղադրված է 21 մեգապիքսել թույլատրելիությամբ հիմնական տեսախցիկը:

Սարքի հիմքում MediaTek Helio P10 պրոցեսորն է: Այն միավորում է ARM Cortex-A53 64 բիտանոց միջուկ` մինչև 2,0 ԳՀց հաճախականությամբ և ARM Mali-T860 գրաֆիկական կոնտրոլեր՝ մինչև 700 ՄՀց հաճախականությամբ: Իսկ LTE Cat.6 մոդեմն ապահովում է տվյալների փոխանցման մինչև 300 Մբիտ/վ արագություն:

սելֆի2

Սենսորային էկրանն ունի 5 դյույմ անկյունագիծ և 1920 × 1080 թույլատրելիություն, ինչը համապատասխանում է Full HD ֆորմատին: Էկրանի տակ տեղադրված է «տնային» սեղմակը ներքին տակտիլոսկոպիկ սենսորով՝ նախատեսված մատնահետքի նույնականացման համար:

Սմարթֆոնն ունի 3 ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ ներքին հիշողություն, Hi-Fi աուդիոհամակարգ, 2900 մԱժ տարողությամբ մարտկոց:

Սմարթֆոնը կարելի է ձեռք բերել 460 ԱՄՆ դոլարով:

Աղբյուրը՝ phonearena.com

Բաժիններ: Մոբայլ