Samsung-ը Welt խելացի գոտու արտադրությունը վերածում է առանձին ընկերության

Տարեսկզբին CES 2016 կոնֆերանսի ժամանակ Samsung ընկերությունը ցուցադրեց Welt խելացի գոտին, որը ստեղծվել է C-Lab լաբորատորիայում: Այն այժմ նորից հայտնվել է ուշադրության կենտրոնում, իսկ պատճառն այն է, որ Welt-ի աշխատանքային թիմը վերածվում է ամբողջովին նոր կազմակերպության:

Ինժեներները, ովքեր գրեթե մեկ տարի աշխատել են բացառապես այս նախագծի վրա, արդեն չեն համարվում Samsung-ի աշխատակիցներ: Ընկերության անվանումն առայժմ հայտնի չէ:

Սա առաջին դեպքը չէ, որ C-Lab-ի ինչ-որ նախագիծ դառնում է առանձին ընկերություն: Այսպիսի քայլը նշանակում է, որ Samsung-ը հավատում է ապրանքի հաջողությանը: Սակայն դեռ հայտնի չէ, թե երբ Welt-ը կհայտնվի շուկայում և որքան կարժենա:

Ինչ վերաբերում է գոտու հնարավորություններին, ապա սարքը մշտապես հետևում է պարանոցի ձգվածությանը: Գոտին հանդես է գալիս որպես քայլաչափ՝ հաշվելով քայլերի քանակը, հեռավորությունը և այրած կալորիաները։

Աղբյուրը՝ Wareable