Apple-ը ներկայացրեց Swift Playground հավելվածը, որը կօգնի երեխաներին ծրագրավորում սովորել

2 տարի առաջ Apple-ը ներկայացրեց իր Swift ծրագրավորման լեզուն, որը նախատեսված է ծրագրավորողների վերջին սերնդի համար: Այս տարվա իր ամենամյա WWDC կոնֆերանսին Apple-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ շատ երիտասարդ ծրագրավորողներ օգտագործում են Swift-ը, և նրանց շարքերում կան նույնիսկ 9 տարեկան երեխաներ: Այս միտումը պահպանելու և երեխաների մոտ մանկուց ծրագրավորման հանդեպ սեր առաջացնելու համար Apple-ը ներկայացրել է իր նոր Swift Playground հավելվածը, որը կօգնի երեխաներին մանուկ հասակից կոդ գրել:

Swift Playground 1

Swift Playground-ը սովորեցնում է ծրագրավորման հիմնական կոնցեպտները, ինչպիսիք են հանգույցները (loops) և պայմանականները (conditionals): Հավելվածում կա զվարճալի անիմացիոն կերպար, որն օգնում է երեխաներին սովորելու ընթացքում: Հավելվածը կլինի անվճար: