Amazon-ը կներկայացնի սեփական երաժշտական ծառայությունը

Amazon ընկերությունը պատրաստվում է ներկայացնել իր երաժշտական ծառայությունը, որը կմրցի Google Play Music, Apple Music և Spotify ծառայությունների հետ:

Մեկամսյա բաժանորդագրությունը կարժենա 10$` ԱՄՆ քաղաքացիների համար: Դեռևս այլ մանրամասներ այս նոր ծառայություն մասին չկան: Reuters-ը հաղորդում է, որ Amazon-ն այս նոր ծառայության հիմնական շեշտը դնում է Echo խելացի ակուստիկ համակարգի ինտեգրացիայի վրա, որը կապահովի ավելի լավ հնչողություն:

Հավանաբար, Amazon-ի այլ ծառայություններից օգտվողների համար կլինեն որոշակի զեղչեր: