Luminati Aerospace դրոնները ավելի քան 4 մլրդ մարդու կապահովեն ինտերնետով

Test pilot Robert Lutz flies the solar-powered Luminati Aerospace VO-Substrata prototype aircraft, in Calverton, N.Y., Friday, June 10, 2016. Lutz flew the aircraft for about 20 minutes for a New York company that envisions manufacturing a fleet of drones to provide aerial internet service for an estimated four billion people worldwide. (AP Photo/Frank Eltman)

Անցած շաբաթ տեղի է ունեցել արևային մարտկոցներով աշխատող ինքնաթիռի փորձարկումը, որը ստեծվել էր Luminati Aerospace ընկերության կողմից: Թռիչքը, որը ղեկավարում էր Ռոբերտ Լուցը (Robert Lutz), տևեց մոտավորապես 20 րոպե:

VO-Substrata անունը կրող այս ինքնաթիռի թևերի բացվածքը 13 մետր է, իսկ արևային մարտկոցները տեղադրված են հենց թևերի վրա: Չնայած այն բանին, որ VO-Substrata ինքնաթիռը փորձնական մոդել էր, Luminati Aerospace ընկերությունը ծրագրում է դրանք հանել մասսայական արտադրության: Ինքնաթիռները կարող են թռչել 18 կմ բարձրության վրա, և նրանց հիմնական դերը ավելի քան չորս միլիարդ մարդու գերարագ ինտերնետ կապով ապահովելն է:

Ընկերությունը կմեկնարկի այս ինքնաթիռների արտադրությունը այս տարվա վերջին: