Հատուկ Galaxy S7-ի համար պատրաստված ZeroLemon պատյանը համալրված է հզոր մարտկոցով

Հատուկ Galaxy S7-ի համար պատրաստված ZeroLemon պատյանը համալրված է հզոր մարտկոցով

ZeroLemon-ն ընկերության պատրաստած պատյանը, որը նախատեսված է Galaxy S7 Edge-ի համար, հնարավոր է ձեռ բերել ընդամենը 60$-ով` Amazon օնլայն խանութից:

Ի տարբերություն նմանատիպ այլ սարքերի` ZeroLemon-ի հիմնական նպատակը սմարթֆոնի «կյանքը» երկարացնելն է: Այս խնդիրը պատյանը լուծում է 8500 մԱժ տարողությամբ ներկառուցված մարտկոցով, ինչը երկու անգամ ավելի շատ է Galaxy S7-ի մարտկոցից, որն ընդամենը 3600 մԱժ է:

Իհարկե, այս ամենի հետ մեկտեղ պատյանը բավականին մեծ է ստացվել` 164х78х20,7 մմ, իսկ քաշը կազմում է 218 գրամ: Պատյանի մարտկոցը հնարավոր է լիցքավորել գերարագ լիցքավորիչով, ինչի համար նախատեսված է Micro-USB անցք:

Samsung Galaxy S7-ի համար ընկերությունը նույնպես ունի նման պատյան, սակայն ավելի փոքր տարողության մարտկոցով` 7500 մԱժ: