Одноклассники-ն Հայաստանում թողարկում է «OK Live» հավելվածը

«Одноклассники» սոցիալական ցանցը Հայաստանում, Ղազախստանում և Մոլդովայում թողարկել է «OK Live» բջջային հավելվածը, որը թույլ է տալիս իրական ռեժիմում տեսահեռարձակում կազմակերպել: Այն հասանելի է «Google Play»-ում և «AppStore»-ում: Ռուսաստանում այն կթողարկվի ավելի ուշ:

«OK Live»-ի միջոցով օգտատերերը կարող են բջջային հեռախոսից հեռարձակում իրականացնել սոցցանցի խմբերում և իրենց անձնական էջում: Ծառայությունը ստեղծվել է սեփական տեսահարթակի հիմքի վրա, ինչը թույլ կտա ցուցադրել «OK Live»-ում ստեղծված ուղիղ հեռարձակումները բոլոր սարքերով՝ հարթակի վեբ ու բջջային տարբերակների, «Համադասարանցիներ»-ի առանձին հավելվածի ու «Smart TV»-ի միջոցով:

Ուղիղ հեռարձակման ժամանակ դիտողները կարող են ուղարկել հաղորդագրություններ և սեղմել «հավանել» կոճակը «OK Live» հավելվածում և սոցիալական ցանցում: Նոր հեռարձակումների մասին օգտատերերը տեղեկանում են ծանուցումների ու լրահոսի միջոցով:

«OK Live»-ի փակ փորձարկումը մեկնարկել է 2016թ-ի ապրիլի վերջին, իսկ «Одноклассники»-ի առաջին հանրային հեռարձակումն իրականացվել է 2016թ-ի մայիսին:

«Համադասարանցիներ»-ը սոցիալական ցանցերի շարքում առաջինն է մեկ օրում տեսանյութերի դիտումների թվով (ըստ comScore-ի 2016թ-ի մարտի տվյալների): Օգտատերերն ամեն օր դիտում են շուրջ 300 մլն. տեսահոլովակ: Բովանդակության առավել տարածված տեսակն են UGS-ը, հեռուստաալիքները, ինչպես նաև լիցենզավորված սերիալները, հեռուստահաղորդումներն ու ֆիլմերը: 2016թ-ի փետրվարին «Համադասարանցիներ»-ը թողարկել է «Smart TV»-ի համար նախատեսված առանձին տեսահավելված, իսկ մարտին խմբերին տրվել է առանձին տեսահեռարձակումների հնարավորություն: 2016թ-ի ապրիլին «Համադասարանցիներ»-ը հայտարարել է հայտնի ֆուտբոլային խաղերի հեռարձակման հնարավորությամբ կիբերսպորտային հարթակների թողարկման մասին: