Նոր հավելված, որը կարող է ճանաչել ցանկացած բուսատեսակ

Աշխարհում կա ավելի քան 400.000 բուսատեսակ, և բնական է, որ դրանք բոլորը հիշելը, նույնիսկ մասնագետների համար, բարդ է։ PlantNet հավելվածը կօգնի ճանաչել հետաքրքրող բույսերն ու տեղեկություններ ստանալ դրանց մասին։

PlantNet 2

Համակարգն աշխատում է սոցիալական ցանցերի միջոցով հավաքագրված տեղեկությունների հիման վրա` Cirad, IRA, Inria/IRD և Tela Botanica Network:

Այժմ հավելվածը կարող է ճանաչել և տարբերակել մոտավորապես 4100 բույս, որոնք աճում են Ֆրանսիայի տարածքում, սակայն որքան շատ լինեն տարբեր երկրների օգտատերերը, այնքան ավելի կմեծանա հավելվածի տվյալների բազան:

Բույսի մասին տեղեկանալու համար պետք է ընդամենը լուսանկարել այն:

Հիշեցնենք, որ 2015-ին հայկական ստարտափներից մեկը սկսեց մշակել EcoScan: Plants հավելվածը, որի հիմնական ֆունկցիան նույնպես բույսերի նույնականացումն ու դասակարգումն է: Հավելվածը նախատեսվում է թողարկել այս տարվա ամռանը:

EcoScan: Plants-ի տնօրեն Վաչե Կիրակոսյանի հետ ittrend.am-ի հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ: