Cube i7 պլանշետը կարող է աշխատել Wacon ստիլուսով

Cube ընկերությունը մեծացրել է իր տրանսֆորմացվող պլանշետների տեսականին, որոնք աշխատում են Wacom էլեկտրոնային գրիչով: Նոր Cube i7 Book մոդելի պլանշետն ունի 10.6 դյույմ անկյունագծով էկրան` 1920х1080 թույլատրելիությամբ:

Սարքը ստացել է երկմիջուկանի SoC Intel Core m3-6Y30 պրոցեսոր` 2.2 ԳՀց հաճախականությամբ: i7-ի օպերատիվ հիշողության ծավալը կազմում է 4 ԳԲ, իսկ ներքին հիշողությունը՝ 64 ԳԲ, համալրված է USB 3.1 Type-C անցքով: Ստեղնաշարը և ստիլուսը օպցիոնալ աքսեսուարներ են, իսկ ստեղնաշարի և էկրանի միացումը արված է այնպես, որ էկրանը հնարավոր է պտտել 360°-ով: Սարքը կարժենա 355$: