BarCamp 2016. ինչպես խուսափել մեդիա մանիպուլյացիայից

 

13423865_629987900490405_2014200964488771229_n«Պետք չէ հավատալ այն ամենին, ինչ տեսնում կամ լսում եք մեդիա դաշտում, քանի որ շատ անգամ առաջանում է պատկերը ամբողջությամբ և բազմակողմանիորեն տեսնելու խնդիր»,֊ Բարքեմփ 2016-ի ընթացքում խորհուրդ տվեցին մեդիա փորձագետներ Գեղամ Վարդանյանը և Աննա Բարսեղյանը՝ խոսելով «Ինչպես խուսափել մեդիա մոնիպուլյացիայից» թեմայի շուրջ։

Բանախոսները ներկայացրին մեդիա մանիպուլյացիաների մի շարք տարածված գործիքներ, որոնք կիրառվում են սոցիալական ցանցերում և մեդիա դաշտում։ Բերվեցին օրինակներ «Electric Yerevan»֊ից, երբ ռուսական հեռուստաալիքներից մեկը օգտագործել էր այդ ցույցերից տեսանյութեր և փորձել հանրությանն ապացուցել, որ իրավիճակը նման է Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխության սցենարին։

saf

 

Իսկ սա դասական օրինակ է, թե ինչպես կարող է օգտագործվել այլ նպատակով արված լուսանկարը՝ մարդկանց մանիպուլյացնելու համար։

3

2

ittrend.am֊ի հետ զրույցում Գեղամ Վարդանյանը մանիպուլյացիայից խուսափելու համար խորհուրդ տվեց ընթերցողներին փորձել հասկանալ, թե ով է տվյալ նյութի, լրատվության պատվիրատուն, այնուհետև ուշադրություն դարձնել, թե ինչ գործիքներ են կիրառվել տվյալ նյութի ճշմարտացիությունն ապացուցելու համար և երրորդ կարևոր բանը՝ ընթերցողը իրեն պետք է հարց տա, թե ինչն են իրենից թաքցրել այդ նյութում։

s