Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (հունիսի 22)

Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (հունիսի 22)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Flip Clock

Գինը` 2.99$ – անվճար

Ժամացույց և զարթուցիչ` երկուսը մեկում: Հավելվածը թույլ է տալիս նաև գլխավոր էկրանին բեքգրաունդ սլայդշոու տեղադրել, որի նկարները կարելի է նախապես ընտրել:

 

Pixagram

Գինը` 1.99$ – անվճար

Այս հավելվածը թույլ է տալիս խմբագրել լուսանկարները` ավելացնելով ֆիլտրեր, էֆեկտներ, շրջանակներ, տեքստեր և այլն: Այն բավական պարզ է աշխատում ու արագ:

 

PaceDJ: Music To Drive Your Running Pace

Գինը` 0.99$ – անվճար

Սա հավելված է, որը վազելու տեմպին համընթաց ընտրում է համապատասխան երաժշտություն, որպեսզի մարզվելն ավելի հաճելի լինի:

Awkward Family Photos

Գինը` 0.99$ – անվճար

Եթե սիրում եք դիտել ամենազավեշտալի ընտանեկան լուսանկարները ու ստեղծել ձեր սեփականները, ապա օգտվեք այս հավելվածից: