Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (հունիսի 23)

Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (հունիսի 23)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Week Cal Widget for iOS calendar

Գինը` 1.99$ – անվճար

Այս հավելվածը թույլ կտա առանց էկրանն unlock անելու տեսնել օրացույցում ծրագրած բոլոր իրադարձություններն ու անելիքները: Եթե Ձեր օրը շատ հագեցած է անցնում, ապա օգտվեք այս հավելվածից` ժամանակ խնայելու համար:

Shark Puzzles for Kids Jigsaw Wonder Collection

Գինը` 1.99$ – անվճար

Եթե սիրում եք փազլներ, ապա բեռնեք այս հավելվածը: Խաղում կտեսնեք շնաձկների պրոֆեսիոնալ արված լուսանկարներ ու կվայելեք ծովային աշխարհի գեղեցկությունը:

Off to bed! Boys and girls

Գինը` 2.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի փոքրիկներին ժամանակին քնել: Հանգստացնող երաժշտության և գեղեցիկ նկարազարդումների միջոցով Off to bed!-ը քնելու գործընթացը կդարձնի հաճելի արարողակարգ: Այն պարունակում է նաև ինտերակտիվ հեքիաթներ, որոնք ուղեկցվում են համապտասխան սաունդթրեքներով:

Antioxidants

Գինը` 1.99$ – անվճար

Հակաօքսիդանտ նյութերը պաշտպանում են կենդանի օրգանիզմներն «ազատ ռադիկալների» վնասակար ազդեցությունից։ Այս հավելվածը կօգնի պարզել որ սննդամթերքներն են պարունակում հակաօքսիդանտներ: 

 

Give It Up! 2

Գինը` 0.99$ – անվճար

Օգնիր խաղի հերոս Բլոբին անցնել բազմաթիվ փորձությունների միջով: 27 լեվելներ, որտեղ պետք է ցատկոտել հնչող ռիթմերին համընթաց ու խուսափել վտանգներից: